Վրաստանի վարչապետը կրկին մեղադրել է նախագահին մսխումների մեջ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիկին կրկին մեղադրել է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին մսխումների մեջ:
Նա կոչ է արել նախագահին բացատրություն տալ նախագահական նոր նստավայրի շինարարության համար նախատեսված 28 մլն դոլարի վերաբերյալ, հայտնում է «Ասավալ-Դասավալի» թերթը:
Նրա խոսքով, պարզ չէ, թե ինչի վրա է ծախսվել այդ 28 մլն դոլարը, եթե Մարգվելաշվիլին մտադիր չէ լքել Հավլաբարի իր նստավայրը: Վարչապետը նշել է, որ Վրաստանը չունի միջոցներ նախագահական ճոխությունների համար՝ հիշեցնելով, որ 2012թ-ին իրենք արդեն հրաժեշտ են տվել ճոխություն նախընտրող կառավարությանը: