ՌԴ վարչապետը Ուկրաինայի նախագահին մեղադրել է երկկողմ հարաբերությունների կարգավորման համար քայլեր չձեռնարկելու մեջ
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ոչ մի քայլ չի անում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերություները կարգավորելու ուղղությամբ, հաղորդում է Tass գործակալությունը։
Մեդվեդևի խոսքով՝ Կիևից հնչեցվող հայտարարությունները հակասական են։
«Եթե նրանք ցանկանան որևէ քայլ ձեռնարկել, ապա կանեն»,-Մեդվեդևին հակադարձել է Զելենսկին և ռուսներին մաղթել համբերություն։
Հիշեցնենք, որ վերջերս Կիևում առաջարկել են չեղարկել ռուսաց լեզվի մասին նոր օրենքը և Պուտինի հետ ընդհանուր հայտարարի գալ։