Դավիդ Յուրչենկո. Հայաստանի հավաքականի առաջարկը շարունակում եմ դիտարկել
Ռուսական «Ուֆա» ակումբի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն անդրադարձել է Հայաստանի հավաքականում հանդես գալու հավանականությանը:
«Չեմ երազում, բայց, իհարկե, ցանկանում եմ հանդես գալ Ռուսաստանի հավաքականում: Շատերը կարող են վկայել դա՝ տեսնելով իմ խաղը: Բայց յուրաքանչյուրն ունի իր տեսակետը, առավել ևս՝ հետաքրքրություները: Նշանակում է, ես այդ հետաքրքրությունների մեջ չկամ:
Հայաստանի հավաքականից իսկապես առաջարկ կա, որը ես շարունակում եմ դիտարկել:
Խնդիրն այն է, որ մեր բարձրագույն առաջնությունում առայժմ լեգեոներների հարցով որոշում չի կայացվել: Եթե լիմիտը ավելի խստանա, ապա դա իմ համար բարդություններ կստեղծի:
Եվրոպա ինձ չեն կանչում, իսկ ռուսական ակումբի համար լեգեոներ դարպասապահ ունենալը մեծ շքեղություն կլինի», ասել է Յուրչենկոն: