Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Երեւանի ոստիկանապետը եւ այլ բարձրաստիճան ոստիկաններ Բաղրամյան պողոտայում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը եւ այլ բարձրաստիճան ոստիկաններ կրկին Բաղրամյան պողոտայում են:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ոստիկանական շարժ է նկատվում: Սակայն իրավիճակը այս պահին խաղաղ է:
Նշենք նաեւ, որ մեծ թվով քաղաքական գործիչներ, հայտնիներ, հոգեւորականներ կրկին Բաղրամյան պողոտայում են եւ պատ են կազմել ոստիկանների եւ ցուցարների միջեւ:
Բողոքի ակցիան շարունակվում է ազգային ազատագրական երգ ու պարով:
Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի