211652_close_icon
views-count7816 դիտում article-date 22:12 04-05-2017

Տիտղոսակիր գեղեցկուհի Գոհար Հարությունյանը հյուրընկալվել է Սփյուռքի նախարարությունում

Այսօր՝ մայիսի 4-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Միսս Հայաստան» հիմնադրամի նախագահ, «Միսս Հայաստան–1998», «Միսս ԱՊՀ–1999», «Միսիս գլոբ–2009» մրցույթներում հաղթող ճանաչված Գոհար Հարությունյանին: Նախարարը ողջունեց «Գեղեցկության և նրբագեղության» համահայկական մրցույթ կազմակերպելու՝ «Միսս Հայաստան» հիմնադրամի նախագահի նախաձեռնությունը, որի նպատակն է ամբողջ աշխարհում գտնել հայուհիներ, ովքեր Հայաստանը կներկայացնեն «Միսս աշխարհ», «Միսս տիեզերք» մրցույթներում: Գոհար Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, աջակցելու պատրաստակամության համար և նշեց, որ մրցույթի ամփոփիչ փուլը տեղի կունենա սեպտեմբերին, կընտրվեն 25-30 գեղեցկուհի հայուհիներ՝ աշխարհի տարբեր երկրներից և Հայաստանի մարզերից ստացած հայտերի հիման վրա: Մրցույթի մասին հայտարարությունը և հայտերը շուտով կտեղադրվեն «Միսս Հայաստան» հիմնադրամի պաշտոնական կայքում և կուղարկվեն նաև սփյուռքի բոլոր լրատվամիջոցներին, համահայկական կառույցներին ու համայնքներին:

Նմանատիպ նյութեր