Հունաստանում բանկերը մեկ շաբաթով փակվել են
Հունաստանում այսօրվանից մեկ շաբաթով կամ, հնարավոր է, ավելի երկար ժամանակով փակվել են բանկերն ու բանկոմատները: Բացվելուց հետո հնարավոր կլինի ակտիվացնել օրական 60 եվրո: Տուրստներին այս սահմանափակումները չեն վերաբերի:
Այս որոշումը կայացվել է դեռևս շաբաթ օրը, երբ Եվրախումբը հրաժարվել է մի քանի օրով երկարացնել բանկային համակարգի ֆինանսավորման ծրագրի ժամկետը, քանի որ Հունաստանը մերժել է վարկատուների պայմանները, որոնք վարչապետ Ալեքսիս Ցիպրասն անվանել է եվրոպական նորմերի և մարդու իրավունքների խախտում:
Հուլիսի 5-ի հանրաքվեի ժամանակ հույները կորոշեն ընդունել պայմանները, թե` ոչ: