211652_close_icon
views-count797 դիտում article-date 16:35 30-06-2015

Հունաստանում մոտ 1000 բանկերը բաց կլինեն հուլիսի 1-ից՝ բանկային քարտեր չունեցող թոշակառուներին սպասարկելու համար

Հունաստանում մոտ հազար բանկ կբացվի երեք օրով թոշակները վճարելու համար։ Այդ մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարարությունը։ Մասնավորապես՝ բանկերը բաց կլինեն հուլիսի 1-ից՝ բանկային քարտեր չունեցող թոշակառուներին սպասարկելու համար։ Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, Հունաստանի Ֆինանսների նախարարությունը հիշեցրել է բոլոր ներդրողներին, որ եվրոյով ավանդները երաշխավորված են նաև հանրաքվեից հետո, որը քաղաքացիներին հնարավորություն կտա որոշել արդյոք նրանք համաձա՞յն են, թե՞ ոչ թոշակների կրճատմանն ուղղված Եվրախմբի առաջարկին:

Նմանատիպ նյութեր