12514 դիտում
22:00 28-06-2015
Ես չգիտեմ՝ ճիշտ եմ արել, թե ոչ, որ այստեղ եմ. Վաղինակ Շուշանյանի՝ իրեն ուղղված հարցը՝ Ազատության հրապարակից
Ես չգիտեմ ճիշտ եմ արել, թե ոչ որ այստեղ եմ: Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը այս մասին Ազատության հրապարակում ասաց ՙՈչ թանկացմանը՚ նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը: Միաժամանակ ավելացրեց. «Ես իմ քայլը ճիշտ կհամարեի, եթե բոլորը այստեղ լինեին:
Բայց մեծամասնությունը Բաղրամյան պողոտայում են: Ես սա ինքնագլուխ չեմ արել, պարզապես չեմ ուզում, որ արյուն թափվի: Այնտեղ գտնվողները իմ քույրերն ու եղբայրներն են: Ես չեմ ուզում ոչ ոքի գլխից մազ պակասի: Դուխներդ չգցեք հաղթել ենք եւ հաղթելու ենք»: Նա նաեւ Բաղրամյան պողոտայում գտնվողներին կոչ արեց միանալ իրենց:
Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
2015 դիտում
21:26 28-11-2018
21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
Այս բաժնից
949 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1291 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1108 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան