15258 դիտում
12:38 28-06-2015
Առեղծվածային եւ ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր. պարզվում է վարորդի եւ մահացածի ինքնությունը
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 03:00-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում «Volksvagen Golf» մակնիշի 34 LF 873 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել:
Վթարի հետեւանքով ավտոմեքենայում գտնվող Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ, 18-ամյա Հարութ Աբրահամյանը եւ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 24-ամյա Կարեն Կարապետյանը եւ անձը չպարզված մի տղամարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհին անձը չպարզված տղամարդը մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի եւ մահացածի ինքնությունը:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: