211652_close_icon

Քուվեյթում այսօր սուգ է հայտարարվել

views-count516 դիտում article-date 15:40 27-06-2015
Քուվեյթում այսօր սուգ է հայտարարվել: Կառավարությունը արտակարգ նիստում որոշել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները: Հիշեցնենք, որ մայրաքաղաք Էլ-Քուվեյթի մզկիթներից մեկում երեկվա ահաբեկչության զոհերի թիվը հասել է 27-ի. կա 227 վիրավոր: Պայթյունի ուժից քանդվել են մզկիթի պատերն ու առաստաղը: Հիշեցնենք, որ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ մզկիթում եղել է ավելի քան 2 հազար մարդ: Ի դեպ, 2 ահաբեկչությունն էլ իրականացվել է մահմեդականների համար սրբազան Ռամադանի օրերին:

Նմանատիպ նյութեր