«Մանչեսթեր Յունայթեդը» Ռամոսի համար առաջարկել է 60 միլիոն եվրո
«Մանչեսթեր Յունայթեդը» Մադրիդի «Ռեալին» երկրորդ առաջարկն է արել՝ պաշտպան Սերխիո Ռամոսին ձեռք բերելու համար: Անգլիական ակումբը 50 միլիոն եվրոյի փոխարեն այժմ առաջարկել է 60 միլիոն:
Նշենք, որ Սերխիո Ռամոսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2017 թվականը: Ինքը՝ իսպանացի ֆուտբոլիստը, նույնպես ցանկություն է հայտնել տեղափոխվել Անգլիա: