«Մանչեսթեր Յունայթեդը» 50 միլիոն եվրո առաջարկեց Սերխիո Ռամոսի համար
«Մանչեսթեր Յունայթեդը» Մադրիդի «Ռեալի» հետ բանակցություներ սկսեց Սերխիո Ռամոսի տրանսֆերի շուրջ:
Անգլիական ակումբը իսպանացի պաշտպանի համար առաջարկել է 50 միլիոն եվրո:
Մանկունյանցիները «Ռեալի» հետ պաշտոնական բանակցություններ են սկսել այն բանից հետո, երբ երեկ առավոտյան Սերխիո Ռամոսը մադրիդյան ակումբի գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսին հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու իր մտադրության մասին:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Սերխիո Ռամոսին առաջարկել է հինգամյա պայմանագիր՝ 55 միլիոն եվրո մաքուր աշխատավարձով: