Կավանին այցելել է բանտում գտնվող հորը
Ամերիկայի Գավաթից [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/25/57645/]դուրս մնալուց[/url] հետո Ուրուգվայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին վերադարձել է հայրենիք և այցելել բանտում գտնվող իր հորը, որը [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/23/57485/]ձերբակալվել էր[/url] հարբած վիճակում ավտոմեքենայով 19-ամյա մոտոցիկլիստին մահացու հարվածելու համար:
«Դա դժբախտ դեպք էր, սխալ, որի համար պետք է վճարել: Դա կյանքի օրենքն է:
Սրանք իմ կյանքի ամենածանր ժամերն են», ասել է Կավանին:


