3999 դիտում
13:04 27-06-2015
Շնորհակալ եմ, հոգիս. ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին Բաղրամյան պողոտայում պոնչիկ եւ մրգեր հյուրասիրեցին
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին Բաղրամյան պողոտայում պոնչիկ, միրգ հյուրասիրեցին, բայց նա շնորհակալություն հայտնելով՝ չօգտվեց:
«Շնորհակալ եմ, հոգիս: Վաղ առավոտյան ուտել չի ստացվում»,-ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ոստիկանապետը հյուրասիրության առաջարկին հետեւյալ կերպ արձագանքեց:
Ի դեպ, Վլադիմիր Գասպարյանը, դիմելով լրագրողներին, ասաց. «Ե՞ս եմ մեղք, թե՞ դուք, ժողովուրդ»:
Մի քաղաքացի էլ նրան հարցրեց, թե ինչու հասներ այս վիճակին, ինչին ի պատասխան Վլադիմիր Գասպարյանը ասաց, որ հենց պատասխանը գտնի, կկիսվի:
Ոստիկանապետին դուր չեկավ, որ աղբը չէր տարվել եւ հրահանգեց աղբահանությունը արագ տեմպերով կազմակերպել: Իսկ երեկվա լարվածությունը, ըստ նրա, պայմանավորված էր նրանով, որ Մաշտոցի պողոտայի երթեւեկությունը ճանապարհը փակելու պատճառով կաթվածահար էր եղել, զենքով քաղաքացի կար եւ ոմանք էլ ալկոհոլ էին օգտագործել:
Միաժամանակ ավելացրեց, որ փիլիսոփայորեն է վերաբերվում այս բողոքի ակցիային:
Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
4734 դիտում
14:25 27-06-2015
Բաղրամյան պողոտայում 4-ամյա մի փոքրիկ Վլադիմիր Գասպարյանին խնդրեց ձեռքը դնել իր գլխին, որ ինքն էլ ոստիկան դառնա
8686 դիտում
18:29 28-06-2015
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ այլ բարձրաստիճան ոստիկաններ եւս Բաղրամյան պողոտայում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
919 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1270 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1087 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան