Բաղրամյան պողոտայում 4-ամյա մի փոքրիկ Վլադիմիր Գասպարյանին խնդրեց ձեռքը դնել իր գլխին, որ ինքն էլ ոստիկան դառնա
Բաղրամյան պողոտա եկած 4-ամյա մի փոքրիկ տղա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին խնդրեց ձեռքը դնել իր գլխին, որ ինքն էլ ոստիկան դառնա:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ոստիկանապետը փոքրիկի խնդրանքը սիրով կատարեց: Տղան ասաց, որ ինքն էլ ցանկացում է ոստիկան դառնալ, որպեսզի պաշտպանի հայրենակիցներին:
Ի դեպ, տատ ու թոռ որքան տեսախցիկ էին տեսնում, ձեռքով էին անում՝ հույսով, որ Ռուսաստանում գտնվող երեխայի հայրը եւ արտերկրի նրանց մյուս հարազատները կտեսնեն եւ գոնե այդ կերպ կարոտները կառնեն:
Փոքրիկի տատիկն էլ ասաց, որ ինքն էլ Մարտունիից է եկել՝ ակտիվիստներին իր շնորհակալությունը հայտնելու եւ թոռնիկին նրանց մոտ տանելու, որ նա էլ նույն ոգով դաստիարակվի:
Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։