211652_close_icon
views-count8662 դիտում article-date 18:29 28-06-2015

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ այլ բարձրաստիճան ոստիկաններ եւս Բաղրամյան պողոտայում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւս այցելեց Բաղրամյան պողոտա: Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, տեղում են նաեւ ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ այլ բարձրաստիճան ոստիկաններ: Նրանք շրջում են տարածքում: Քաղաքացիների հոսքը Բաղրամյան պողոտա եւս շարունակվում է: Սակայն «Ոչ թալանին» նախաձեռնության հիմնական դեմքերը դեռ չկան: Հիշեցնենք, որ այսօր 18.00-ին համազգային մոբիլիզացիայի կոչ էին արել, որտեղ պետք է որոշվեր՝ պողոտայում մնալու են, թե ոչ, սակայն դեռ ոչ մի հայտարարություն չի արվել: Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարները համազգային մոբիլիզացիայի կոչ արեցին, որ այսօր 18.00-ին Բաղրամյան պողոտայում որոշեն գնալ- մնալու հարցը: Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր