Նոր Զելանդիայում հսկա չղջիկի մնացորդներ են հայտնաբերվել
Նոր Զելանդիայում՝ Մանուերիկիա լճի հատակին հնագետները հայտնաբերել են 16 միլիոն տարի առաջ ապրած հսկա չղջիկի մնացորդներ: Նոր տեսակի չղջիկին անվանել են Mystacina miocenalis, որը ներկայիս չղջիկների նախնիներից է:
Այժմյան չղջիկները սնունդ են հայթայթում ծառերի վրա եւ գետնին: Նրանք կարողանում են վազել՝ այդ ընթացքում ծալելով թեւերը: Այդ կաթնասունների նախնու մնացորդները հնագետները նախկինում չէին հայտնաբերել:
Այժմ նրանք պետք է պարզեն, թե ինչու է Mystacina miocenalis-ը ժամանակին լքել Ավստրալիա մայրցամաքը եւ հասել Նոր Զելանդիա կղզի: