Գիտնականները հայտարարել են նոր` թեւավոր տեսակի դինոզավրի հայտնաբերման մասին, որն արտաքինից չղջիկի է նման:
Հնագույն կենդանու կմախքը գտնվել է Չինաստանի նահանգներից մեկում: Գտածոն մոտ 160 միլիոն տարեկան է: Թեւավոր դինոզավրն առանձնացել է ոչ մեծ չափերով եւ կշռել է 360-380 գրամ: Գիտնականները նրան «Ի-Ցի» են անվանել, որը չինարենից թարգմանած նշանակում է «տարօրինակ թեւեր»:
Մասնագետներին գտածոյի թեւերն առանձնապես հետաքրքրել են, քանի որ չղջիկի թեւերի կառուցվածքն ունեն: Պոլեոնթոլոգների խոսքով` դրանց ուսումնասիրությունը հետագայում թույլ կտա թեւավոր դինոզավրերի մասին նոր տվյալներ բացահայտել: