211652_close_icon

Քաղպաշտպանության ուսումնավարժություն Լոռու մարզում

views-count962 դիտում article-date 20:39 26-06-2015
Հունիսի 23-ին Լոռու մարզում անցկացվեց «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՀՀ Լոռու մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն և «Տարահանման ժամանակավոր տեղակայման կետի ծավալումը» գործնական միջոցառում: Ուսումնավարժությանն ընդգրկված էին Լոռու մարզի քաղպաշտպանության ղեկավար կազմը` մարզպետ, քաղացիական պաշտպանության պետ Ա.Նալբանդյանի գլխավորությամբ, տարահանման հանձնաժողովը, ՔՊ ծառայությունների պետերը, Վանաձոր և Վահագնաձոր համայնքների ՔՊ պետերը, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությունը, ՀՀ ՏԿԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը, ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի, ՀՀ ԱՆ ՊՀՀՏ «Լոռու մարզային փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ՊՆ թիվ 3 ԲԿ-ի և Վանաձորի զինկոմիսարիատի ներկայացուցիչները, «Հարավ-Կովկասյան երկաթուղի ՀԿԵ» ՓԲԸ Վանաձորի գծային ուղեմասի ղեկավարը: Ուսումնավարժության միջոցառումներին մասնակցում էր ՀՀ ՏԿԱԻ նախարարության աշխատանքային խումբը` ՏԿԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Մ.Ներսիսյանի գլխավորությամբ: Ուսումնավարժության նպատակն էր ստուգել Լոռու մարզի քաղաքացիական պաշտպանության ու տարահանման պլանների իրատեսությունը և կատարելագործել մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի ունակությունները քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ: Ուսումնավարժության ընթացքում ՔՊ ղեկավար կազմը ըստ իրավիճակի փոփոխությունների ստանում էր առաջադրանքներ, որոնց կատարման մասին պարբերաբար զեկուցվում էր Լոռու մարզպետին: Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցում, որտեղ ծավալվել էր տարահանված բնակչության ժամանակավոր տեղակայման կետ, անցկացվեց գործնական միջոցառում, շուրջ 70 տարահանվածներ հաշվառվեցին, տեղակայվեցին սպասասրահներում, մանկահասակ երեխաներին տեղավորեցին մոր և մանկան սենյակներում, իսկ տուժածներին ցուցաբերվեց առաջին բուժօգնություն: Ամփոփելով շտաբային ուսումնավարժության արդյունքները, մարզպետ, ՔՊ պետ Ա.Նալբանդյանը և ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ ՔՊՎ պետ, գնդապետ Մ.Ներսիսյանը շնորհակալություն հայտնեցին բոլոր մասնակիցներին կատարած աշխատանքների համար, նշելով, որ ուսումնավարժությունները ինքնանպատակ չեն, այլ ևս մեկ հնարավորություն են կատարելագործվելու, որպեսզի հաջորդ ուսումնավարժության ընթացքում վերացված լինեն արձանագրված թերությունները:

Նմանատիպ նյութեր