656 դիտում
16:36 20-05-2015
Տավուշի մարզում անցկացվեց քաղպաշտպանության ուսումնավարժություն
ՀՀ ՏԿԱԻ նախարարության կողմից իրականացվող քաղպաշտպանության միջոցառումների շրջանակներում մայիսի 14-ին մարզում անցկացվեց «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՀՀ Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն և «Տարահանման ժամանակավոր տեղակայման կետի ծավալումը» գործնական միջոցառում:
Ուսումնավարժությանը մասնակցում էին Տավուշի մարզի քաղպաշտպանության ղեկավար կազմը, տարահանման հանձնաժողովը, ՔՊ ծառայությունների պետերը, սահմանամերձ համայնքների ղեկավարները՝ մարզպետ, քաղացիական պաշտպանության պետ Հ.Աբովյանի գլխավորությամբ: Ուսումնավարժության միջոցառումներին մասնակցում էր ՀՀ ՏԿԱԻ նախարարության աշխատանքային խումբը, ՏԿԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Մ.Ներսիսյանի գլխավորությամբ:
Ուսումնավարժության նպատակն էր ստուգել Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության ու տարահանման պլանների իրատեսությունը և կատարելագործել մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի ունակությունները քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ: Ուսումնավարժության ընթացքում ՔՊ ղեկավար կազմը ըստ իրավիճակի փոփոխությունների ստանում էր առաջադրանքներ, որոնց կատարման մասին պարբերաբար զեկուցվում էր Տավուշի մարզպետին:
Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ ծավալվել էր տարահանված բնակչության ժամանակավոր տեղակայման կետ, անցկացվեց գործնական միջոցառում, շուրջ 70 տարահանվածներ հաշվառվեցին, տեղակայվեցին սպասասրահներում, մանկահասակ երեխաներին տեղավորեցին մոր և մանկան սենյակներում, իսկ տուժածներին ցուցաբերվեց առաջին բուժօգնություն:
Ամփոփելով շտաբային ուսումնավարժության արդյունքները՝ մարզպետ, ՔՊ պետ Հ.Աբովյանը և ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ ՔՊՎ պետ, գնդապետ Մ.Ներսիսյանը շնորհակալություն հայտնեցին բոլոր մասնակիցներին կատարած աշխատանքների համար՝ նշելով, որ ուսումնավարժությունները հնարավորություն են ընձեռում կատարելագործվելու և շտկելու ընթացքում արձանագրված թերությունները:
Նմանատիպ նյութեր
896 դիտում
20:39 26-06-2015
Քաղպաշտպանության ուսումնավարժություն Լոռու մարզում
2490 դիտում
18:30 28-02-2017
Մարտի 1-ը քաղպաշտպանության համաշխարհային օրն է. Հայաստանում կանցկացվի 73 ուսումնավարժություն
Այս բաժնից
1213 դիտում
13:11 05-01-2025
Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց
1510 դիտում
11:40 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ
1615 դիտում
11:29 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ