466 դիտում
18:59 26-06-2015
ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-գերմանական հարաբերություններում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է երկու երկրների միջեւ
հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով: Նա բարձր է գնահատել երկու երկրների քաղաքական եւ մշակութային փոխգործակցությունը: ԱԺ նախագահը հատկանշական է համարել Գերմանիայի Հանրապետության դիրքորոշումը 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
Դեսպան Ռայներ Մորելը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին արդյունավետ համագործակցության համար: Նա նույնպես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների գործակցության զարգացումը եւ փոխադարձ այցերը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ Ռայներ Մորելը նշել է, որ այդ միջոցառումների շնորհիվ Հայաստանն իր վրա սեւեռել է նաեւ Գերմանիայի ուշադրությունը եւ մարդիկ հասկացել են, որ տեղի ունեցածը Ցեղասպանություն է:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են նաեւ համատեղ եւ արդյունավետորեն իրականացվող ծրագրերը, անդրադարձել են «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների» միջազգային համագործակցության միջխորհրդարանական
պլատֆորմին: Ցեղասպանությունների դատապարտման համատեքստում ԱԺ նախագահը նշել է, որ քաղաքակրթությունը պետք է վեր դասվի քաղաքականությունից:
Նմանատիպ նյութեր
1180 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
2306 դիտում
18:06 02-06-2017
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին
1318 դիտում
18:58 15-11-2024
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին
Այս բաժնից
1237 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1057 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
874 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել