ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Այսօր՝ հունիսի 2-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մաթիաս Կիսլերին և Վերականգնման վարկերի բանկի պատվիրակությանը:
Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել ընթացիկ համագործակցության հարցերն ու ապագա ծրագրերը: Կողմերը քննարկել են ՎՎԲ և ԳԶՄՀ տեղական գրասենյակների հիմնադրմանն առնչվող հարցեր, ընթացիկ ծրագրերի իրականացման հետագա շարունակականությունն ու ապագա ծրագրերի ուղղություններն ու հնարավորությունները: