211652_close_icon

Տաքսու վարորդների ցույց` Փարիզում

views-count678 դիտում article-date 15:15 26-06-2015
Փարիզում առցանց տաքսի պատվիրելու հնարավորություն տվող Uber ծառայության դեմ տաքսու վարորդների գործադուլը վերածվել է անկարգությունների և ոստիկանների հետ բախումների: Տուժել է առնվազն 7 ոստիկան: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի խոսքով, ձերբակալվել է 10 մարդ։ Փարիզում տաքսու վարորդները փակել են հիմնական և օդանավակայաններ տանող ճանապարհները` առաջացնելով կիլոմետրանոց խցանումներ։

Նմանատիպ նյութեր