211652_close_icon
views-count1348 դիտում article-date 14:05 12-02-2014

Փարիզում 100֊ից ավելի տաքսու վարորդ է ձերբակալվել

Ֆրանսիայի մայրաքաղաքում տաքսու վարորդները շարունակում են անարդար մրցակից տրանսպորտային միջոցների դեմ բողոքի ակցիաները։ 3 օր ընթացող գործադուլը քաղաքում երթևեկության լուրջ խցանումներ է առաջացրել։ Փետրվարի 11֊ին տաքսու վարորդների պրոֆմիությունը որոշում է կայացրել անժամկետ շարունակելու գործադուլը։ Նրանք նախաձեռնել են շրջափակել Փարիզի գլխավոր մայրուղին։ Փետրվարի 12֊ին Փարիզի ոստիկանությունը ավելի քան 100 մասնակցի է ձերբակալել։ Մեքենաների մի մասը տուգանվել է, հանվել են պետհամարանիշները։

Նմանատիպ նյութեր