19293 դիտում
20:56 06-12-2015
40-ամյա տաքսու վարորդը Chevrolet-ով Երևանում բախվել է ոստիկանության ծառայողի Mercedes-ին. տաքսու ոստիկան ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Չեխով և Շևչենկո փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի Նոր Նորք 2-րդ զանգվածի բնակիչ, 40-ամյա Գրիգոր Ղևոնդյանը իր վարած Chevrolet մակնիշի 23 ՏԼ 017 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևան քաղաքի Արղության փողոցի բնակիչ, 30-ամյա Շալիկո Գոմկցյանի վարած Mercedes մակնիշի 38 ՏԼ 333 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Chevrolet-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 31-ամյա Լյուդվիգ Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով` Chevrolet-ն օգտագործվում է «Վալենտին» տաքսու ծառայության կողմից, Mercedes-ի վարորդն էլ աշխատում է ոստիկանության Շենգավիթի բաժնում, իսկ Chevrolet-ի վիրավոր ուղևորը աշխատում է ոստիկանության կենտրոնական բաժնում:
[color=#EF2929]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12757 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ