Ալյասկայում տուրիստական ինքնաթիռ է կործանվել. 9 զոհ
Ալյասկայում տուրիստական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում` օդաչուն: Ինքնաթիռը դեռևս անհայտ պատճառներով բախվել է ժայռին:
Վատ եղանակի պատճառով դիակների որոնողական աշխատանքները մի քանի ժամով դադարեցվել են: Կատարվում է հետաքննություն: