Ահաբեկչություն Ֆրանսիայում. կա զոհ և բազմաթիվ վիրավորներ
Ֆրանսիայի Սեն-Կենտեն-Ֆալավիե քաղաքում իսլամիստ ծայրահեղականները ահաբեկչություն են իրականացրել:
Ինչպես հաղորդում է France Press-ը, նախական տեղեկությունների համաձայն, 2 մարդ փորձել է ավտոմեքնայով բացել ձեռնարկության դարպասները և մխրճվել գազաբալոններով լի պահեստ: Արդյունքում տեղի է ունեցել պայթյուն:
Հաղորդվում է բազմաթիվ վիրավորների մասին: Ձեռնարկության դարպասների մոտ հայտնաբերվել է գլխատված մարդու մարմին և իսլամիստների քարոզչական խոսքերով դրոշ: