Ֆրանսիայում վերջնականապես ապամոնտաժել են բազմաթիվ խնդիրներ առաջացրած փախստականների ճամբարը
Ֆրանսիայի իշխանություններն ամբողջապես տարհանել են Կալլե քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող փախստականների ճամբարը, որը ստացել էր «Ջունգլիներ» անվանումը։ Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։
Երեկ երեկոյան նշված վայրում կանգուն են մնացել միայն փախստականների կողմից կառուցված 2 մզկիթներն ու 1 եկեղեցի։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վստահեցրել է ֆրանսիացիներին, որ թույլ չի տա անօրինական ճանապարհով Ֆրանսիա հասած միգրանտներին կրկին ճամբար ստեղծել Կալեի մոտակայքում։ Այդ մասին նա հայտարարել է La Voix du Nord թերթին տված հարցազրույցում։
Ճմբարի բնակչների վերատեղաբաշխումը սկսվել էր 1 շաբաթ առաջ և ավարտվել 3 օրվա ընթացքում։ Ճամբարի ավելի քան 5.5 հազար բնակիչներ ապաստան են գտել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բացված կենտրոններում։