211652_close_icon
views-count1672 դիտում article-date 13:15 09-09-2016

Ֆրանսիայում ձերբակալել են ահաբեկչություն պատրաստող 3 կանանց

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 3 կանանց, ովքեր ամենայն հավանականությամբ ահաբեկչություն էին նախապատրաստում առաջիկայում։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնևը։ «Ձերբակալված կանայք 19, 23 և 39 տարեկան են, տարված են ծայրահեղականությամբ»,-մեջբերում է France Press-ը Կազնևի խոսքը։ Գործողությունն իրականացվել է 2 օր առաջ Փարիզի Սուրբ Տիրամոր տաճարի դարպասի մոտ կայանված բեռնատարի խցիկում հայտնաբերված գազի բալոնի գործի հետաքննության շրջանակում, իսկ ձերբակալված կանանցից մեկը նշված բեռնատարի տիրոջ դուստրն է։

Նմանատիպ նյութեր