86 տարեկան հասակում վախճանվել է Ռուսաստանի Դաշնության նախկին վարչապետ, ԱԳ նախկին նախարար Եվգենի Պրիմակովը, հաղորդում է Ria Novosti-ն:
Պրիմակովի մահվան կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել:
«Նախագահին հայտնել են Եվգենի Մաքսիմի Պրիմակովի մահվան մասին: Նա խորապես ցավակցում է բոլոր հարազատներին և մտերիմներին»,-ասել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպմանը:
Պրիմակովը 1996 թ-ի հունվարից մինչև 1998 թ-ի սեպտեմբերը եղել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը: Իսկ 1998 թ-ի սեպտեմբերից մինչև 199 թ-ի մայիսը՝ վարչապետը: