Մահացել է հայտնի հեռուստահաղորդավար Եվգենի Մենշովը
Մոսկվայում 69 տարեկան հասակում մահացել է հայտնի հեռուստահաղորդավար, երկար տարիներ Անգելինա Վովկի հետ «Տարվա երգեր» ծրագրի վարող Եվգենի Մենշովը:
Նա մահացել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում:
«Նա իդեալական մարդ էր: Նման տղամարդիկ հազվագյուտ են հանդիպում կյանքում», նշել է Ե. Մենշովի կինը՝ հեռուստահաղորդավար Օլգա Գրոզնայան: