Մայրաքաղաքում ավարտին են մոտենում ծառերի բուժման աշխատանքները. լուսանկարներ
Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների շրջանակում վարչական բոլոր շրջաններում մայիսից մեկնարկած ծառերի բուժման աշխատանքները մոտենում են ավարտին:
Ծառերի առողջության ու պահպանման համար իրականացվող ամենամյա գործընթացն ապահովում են վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունները:
Բուժման աշխատանքներն իրականացվում են ինչպես ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում, այնպես էլ բակերում ու մայրաքաղաքի այլ կանաչ գոտիներում: Բոլոր այն տարածքներում, որտեղ նորից ի հայտ են գալիս վարակի նշաններ, իրականացվում են կրկնակի բուժման աշխատանքներ:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]