2056 դիտում
16:20 29-03-2018
Մայրաքաղաքում ավարտին են մոտենում ուղենիշ-ցուցանակների նորոգման աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայրաքաղաքի փողոցներում տեղադրված ուղենիշ-ցուցանակների նորոգման ու արտաքին տեսքի թարմացման աշխատանքները Երևանի քաղաքապետարանի ամենամյա գործառույթներից են: Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ այդ աշխատանքներն ավելի մեծ թափ են ստացել. դրանցում ընդգրկվել են ոչ միայն Երևանի քաղաքապետարանի, այլ նաև մասնավոր ընկերությունների տեղադրածները:
Երևանի քաղաքապետարանի կողմից ամբողջովին նորոգվել են մայրաքաղաքի տարբեր հատվածների խաչմերուկներում ու անցումների հարակից հատվածներում տեղադրված 80-ից ավելի ուղենիշ-ցուցանակներ: Ավարտական փուլում է նաև մասնավոր կառույցների կողմից տեղակայված ավելի քան 500 ցուցանակների նորոգումը: Մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանում աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ առաջիկա օրերին դրանք կավարտվեն նաև մյուս վարչական շրջաններում:
Նշենք նաև, որ ուղենիշ-ցուցանակները փողոցների, կրթամշակութային հաստատությունների, բանկերի ու այլ հաստատությունների գտնվելու վայրի մասին տեղեկացնող գործառույթ ունեն, ինչպես նաև քաղաքային նոր ու ժամանակակից դիզայներական լուծումների բաղկացուցիչն են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1915 դիտում
19:20 29-03-2018
Ավարտին են մոտենում ուղենիշ-ցուցանակների նորոգման աշխատանքները
1673 դիտում
16:00 06-05-2015
Ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները մոտենում են ավարտին. տեսանյութ
1168 դիտում
17:26 03-09-2015
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթամշակութային օջախներում ավարտին են մոտենում նորոգման աշխատանքները
Այս բաժնից
1255 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1072 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
892 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել