Մայրաքաղաքում ավարտվել է ծառերի և թփերի բուժման աշխատանքների 2-րդ փուլը
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ծառերի և թփերի բուժման աշխատանքները մեկնարկել էին մայիս ամսին: Ծառերի առողջության ու պահպանման համար իրականացվող ամենամյա գործընթացն ապահովում են վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունները: Ներկայում ավարտվել է բուժման աշխատանքների 2-րդ փուլը: Այս ընթացքում բուժվել է շուրջ 38000 ծառ և թուփ:
Բուժման աշխատանքներն իրականացվել են ինչպես ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում, այնպես էլ բակերում ու մայրաքաղաքի այլ կանաչ գոտիներում: Բոլոր այն տարածքներում, որտեղ նորից ի հայտ են գալիս վարակի նշաններ, իրականացվում են կրկնակի բուժման աշխատանքներ:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]