Վրաստանը դժգոհել է Ռուսաստանի հարցով ԵԽԽՎ-ի ընդունած որոշումից
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վրացական պատվիրակության անդամները դժգոհություն են հայտնել Ռուսաստանի հարցով ընդունված բանաձևի վերաբերյալ, քանի որ նրանում չի հիշատակվել Վրաստանի անունը, հաղորդում է GeorgiaOnline-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին կազմակերպության ընդունած բանաձևի համաձայն չեղյալ չեն հայտարարվել ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունները: Միևնույն ժամանակ պահպանվում են 2015 թվականի հունվարին ընդունված պատժամիջոցները, որոնք վերաբերում են կառույցում Ռուսաստանի քվեարկության իրավունքի սահմանափակմանը:
Բանաձևում խիստ քննադատության են ենթարկվում Ղրիմի անեքսիան և Ռուսաստանի գործողությունները:


