9795 դիտում
21:43 23-12-2017
Երուսաղեմի հարցով ՄԱԿ-ի որոշումից հետո Իսրայելը լքում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն
Իսրայելը սկսել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու գործընթաց: Նման կարգադրություն է տվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն: Դա տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում քվեարկությունից հետո, երբ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ բանաձև ընդունվեց:
Կազմակերպության կանոնակարգով սա նշանակում է, որ Իսրայելը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է լքել 2018-ի վերջում:
Թել-Ավիվի որոշումը պայմանավորված է «կազմակերպության փորձերով՝ խաթարել հրեական պատմության և Իսրայելի հողերի միջև կապը»: Ընդ որում, բացառված չէ, որ Իսրայելը կազմակերպությունում մնա դիտորդի կարգավիճակով:
Նշենք, որ ԱՄՆ-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու մասին հայտարարել էր հոկտեմբերի 12-ին, այս դեպքում կազմակերպությանը մեղադրելով «հակաիսրայելական թեքվածության» մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբներին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը հայտարարեց, որ իր երկիրը Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք, ինչը բացասաբար ընդունվեց միջազգային հանրության կողմից:
Նմանատիպ նյութեր
1817 դիտում
13:20 30-01-2021
Երուսաղեմի նորանշանակ լատին պատրիարքն առաջին այցն է կատարել Երուսաղեմի Հայոց պատրիարքարան
958 դիտում
10:10 14-04-2024
Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանհգիստ է. զոհեր եւ վիրավորներ չկան. Երուսաղեմի հայ հոգեւորական
3506 դիտում
12:15 19-12-2017
ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ ԱԽ-ում Երուսաղեմի հարցով բանաձևի նախագիծը
Այս բաժնից
748 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
754 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1156 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել