211652_close_icon

Հայտնաբերվել են կորած 2 ադրբեջանցի զինծառայողների դիերը

views-count8545 դիտում article-date 17:56 25-06-2015
Հայ-ադրբեջանական սահմանից ոչ հեռու հայտնաբերվել են հունիսի 23-ին կորած 2 ադրբեջանցի զինծառայողների դիերը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը: Կրտսեր սերժանտներ Մուսաև Մուսայի Սաբիր օղլուին և Յոլչուև Թուրալի Սահիբ օղլուին հայտնաբերել են ականապատ տարածքում: Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե վերջիններս մոլորվել են անտառալեռնային հատվածում և անցել Հայաստան: Նրանց դիերն արդեն դուրս են բերվել ականապատ տարածքից:

Նմանատիպ նյութեր