ԱՄՆ-ը դատապարտում է «ազդեցությունների ոլորտը»` միաժամանակ գաղտնալսելով և վերահսկելով եվրոպացիներին. Պուշկով
Պետդումայի` միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը այն միտքն է հայտնել, որ ԱՄՆ-ը վարում է երկակի ստանդարտների քաղաքականություն դեկլարացնելով ազդեցությունների ոլորտից հրաժարվելը և միևնույն ժամանակ վերահսկելով Եվրոպայի քաղաքական առաջնորդներին:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Պուշկովը թվիթերի իր էջում գրել է. «ԱՄՆ-ը դատապարտում է «ազդեցությունների ոլորտը», գաղտնալսելով և վերահսկելով եվրոպացիներին: Եվ դա, իհարկե, ոչ թե նրանց ազդեցությունների ոլորտն է, այլ` լիակատար ազատության գոտին»: