«Disney» ընկերությունը որոշել է թողարկել «Մալեֆիսենթ» հեքիաթ-ֆիլմի 2-րդ մասը
«Disney» ընկերությունը որոշել է թողարկել «Մալեֆիսենթ» հեքիաթ-ֆիլմի 2-րդ մասը՝ ոգևորվելով առաջին մասից, որը վարձույթում 758 մլն դոլար է հավաքել։
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն` հղում անելով «Deadline»-ին, ֆիլմի հեղինակները մտածում են «Մալեֆիսենթ» ֆիլմի շարունակությունը նկարահանելու մասին։
Ֆիլմի ռեժիսորը դեռ չի ընտրվել։ Գլխավոր դերի համար հեղինակները, իհարկե, դիտարկում են Անջելինա Ջոլիի թեկնածությունը:
Սցենարիստն արդեն հայտնի է՝ Լինդա Վուլվերտոն, ով աշխատել է նաև 1-ին մասի սցենարի վրա։