211652_close_icon
views-count3221 դիտում article-date 14:41 25-06-2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարծիքը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ` վերջին օրերի ընդվզումներից հետո

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում խոսելով էլետրաէներգիայի թանկացման պատճառների մասին` չբացառեց, որ բաշխիչ ցանցերում հնարավոր է չարաշահումներ եղել են, բայց միեւնույն ժամանակ հավատացրեց, որ ընկերությունում դրանցից ոչ մի լումա չի հաշվարկվել սակագնի մեջ: Նրա խոսքով, հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է ընկերության բոլոր գնումները եւ ցանկացած շեղում հայտնաբերելու դեպքում կրճատում է այդ ծախսերը: «Թույլ չի տալիս, որ ընկերությունը բարդի այդ բեռը սպառողի ուսերին»,- հավատացրեց Հովիկ Աբրահմյանը; Վարչապետը ընդգծեց, որ հնարավոր չէ չգնալ էլեկտրաէներգիայի թանկացմանը` առանձնացնելով հետեւյալ երեք պատճառները. 1. վերջին տարիների սակավաջրությունը 2. ատոմակայանի տուրբինի չպլանավորված կանգառը 3. ազգային արժույթի շուրջ 20 տոկոսով արժեզրկումը:

Նմանատիպ նյութեր