211652_close_icon
views-count2636 դիտում article-date 17:00 09-06-2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը` էլեկտրաէներգիայի թանկացման մասին

Էլեկտրաէներգիան կթանկնա, ոչ թե 7 դրամով, այլ 6,93 դրամով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ավելացնելով, որ հիմա կառավարությունը հաշվում է երկրի տնտեսության վրա էլեկտրականության հնարավոր թանկացման ազդեցությունը։ Ավելին՝ մտադիր են աջակցել անապահով ընտանիքներին, որոնք պետական նպաստ են ստանում, որպեսզի այդ բեռը չզգան։ «Ամեն դեպքում, հիմա հաշվարկներ են կատրվում: Երբ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարի նոր սակագնի մասին, կառավարությունը բարձրաձայն կխոսի եւ կներկայացնի իր անալիզը»,- ասաց վարչապետը, հիշեցնելով, որ հունիսի 12-ին խորհրդարանական լսումներին ներկա կլինեն պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները եւ հանրությանը բացատրություններ կտան: Իսկ լսումները լինելու են բաց եւ թափանցիկ: Վարչապետը նաեւ ընդգծեց, որ սույն տարվա երկրորդ կիսամյակում կառավարությունը մի շարք ծրագրեր կիրականացնի, որոնք ուղղված են երկրի տնտեսական զարգացմանը:

Նմանատիպ նյութեր