Ճանապարհային ծանր պատահար՝ Եկատերինբուրգում. Տեսանյութ
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի խաչմերուկներից մեկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային ծանր պատահար:
Նախնական տվյալներով, «Օպել» մակնիշի մեքենան խաչմերուկի չնախատեսված գոտում փորձել է շրջադարձ կատարել և այդ պահին մեքենային մեծ արագությամբ բախվել է մոտոցիկլը, որի վրա երիտասարդ զույգ է եղել:
Վթարի արդյունքում մոտոցիկլի ուղեւորուհին և վարորդը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: