211652_close_icon
views-count1662 դիտում article-date 18:25 24-06-2015

Գալուստ Սահակյանը դիպլոմներ է հանձնել շրջանավարտների

Հունիսի 24-ին ԱԺ նախագահ, ՀՊՄՀ կառավարման խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը համալսարանում ներկա է գտնվել ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավորարարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Օրն առավել քան խորհրդանշական է, քանի որ շրջանավարտներից յուրաքանչյուրի կյանքում մեկնարկում է վերելքների նոր փուլ: Մանկավարժական ակունքներում հիմնաքար հանդիսացող կրթօջախն իր տեսակի մեջ միշտ եղել եւ մնում է առաջամարտիկ: Այս տարի շրջանավարտների թիվը մոտ 2000 է, որից 300-ն ուսումն ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 20 լավագույնների՝ բակալավրի եւ մագիստրոսի դիպլոմներն անձամբ հանձնել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով օրվա հերոսներին, ընդգծել է, որ կրթությունն այն հաղթաթուղթն է, որն ապագայում այցեքարտ է լինելու նոր բարձունքների նվաճման համար: Գալուստ Սահակյանն իր խոսքում եւս մեկ անգամ հիշեցրել է, որ յուրաքանչյուր պետության հենասյունը կիրթ ու բանիմաց սերունդն է, ուստի հորդորել է ապագայում եւս հարստացնել գիտելիքների բազան: Իսկ դիպլոմակիրներն իրենց հերթին խոստացել են ամենուր բարձր պահել հարազատ համալսարանի պատիվը:

Նմանատիպ նյութեր