4214 դիտում
14:33 13-07-2017
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը դիպլոմներ է հանձնել շրջանավարտներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 12-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի կողմից հիմնադրված PR դպրոցի 5-րդ հոսքի շրջանավարտներին։Վարդան Արամյանը կարևորել է հանրային կապերի դերը ժողովրդավարական երկրի կառուցման, գերատեսչությունների արդյունավետ գործունեության և քաղաքական գործչի դրական կերպարի ձևավորման գործում:
Միևնույն ժամանակ, նախարարը դպրոցի ուսանողներին ներկայացրել է համաշխարհային ֆինանսական շուկայում գրագետ PR-ի ազդեցություններն ու ընդգծել, որ հանրային սպասումների ձեւավորման՝ հետեւապես և տնտեսական դրական ազդակների ձեւավորման գործում մեծապես կարեւոր է հաղորդակցության պատասխանատուների պրոֆեսիոնալ մոտեցումը:
«Պետական կառավարման համակարգում հասարակության հետ շփումը մշտապես առաջնային տեղ է զբաղեցնում, և գրագետ ու թափանցիկ աշխատաոճը հանդիսանում է յուրաքանչյուր նոր ձեռքբերման հիմքը: Պրոֆեսիոնալ PR մասնագետների գործունեությամբ է պայմանավորված կառույցի, գերատեսչության ու կազմակերպության դրական կերպարի ձևավորումը և հրապարակային գործելաոճը՝ ի շահ հասարակության:
Մեր երկրի համար կարևոր է այս ոլորտի մասնագետների ստեղծագործականությունը, ինքնատիպ և առաջադեմ մտածողությունը, ակտիվ դերակատարությունը քաղաքական-հասարակական գործընթացներում և հանրային կյանքում»,- ասել է նախարար Արամյանը՝ հանդիպումը շարունակելով ինտերակտիվ քննարկում-դասախոսության ձևաչափով, որն ավարտվել է դպրոցի սաների՝ նախարարին ուղղված հարցերով, որոնք վերաբերում էին ինչպես իրականացվող բարեփոխումներին և ֆինանսների նախարարության տեղեկատվական գործունեությանը, այնպես էլ անհատի ինքնադրսևորման և անձնական մոտեցումներին:
Ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի խոսքով՝ գրագետ PR մշակույթ ձևավորելու լավագույն և ամենակարճ ուղին լավ կրթության ապահովումն է:
«Մեր գործունեության տասնամյա պատմությունը մեզ ստիպել է ստեղծել PR դպրոց, որի նպատակն է զարգացնել Հայաստանում հաղորդակցության մշակույթը, հնարավորություն ընձեռել սկսնակ և գործող մասնագետներին վերապատրաստվել, ստանալ լրացուցիչ գիտելիքներ և հմտություններ, որոնք կնպաստեն տարբեր բնագավառների հանրայնացմանն ու հասարակության հետ շփման մեխանիզմների մշակմանը և կիրարկմանը»,-նշել է ասոցիացիայի նախագահը:
Հանդիպումն ամփոփվեց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ: PR դպրոցի այս հոսքի շրջանավարտներին հանձնելով երկլեզու դիպլոմներ, նախարար Վարդան Արամյանը համոզմունք հայտնեց, որ շրջանավարտները լավագույնս կկիրառեն հանրային կապերի մասին ձեռքբերված գիտելիքները և կհամալրեն պետական համակարգը՝ որպես ոլորտի երիտասարդ և ստեղծագործ մասնագետներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
21950 դիտում
18:36 21-10-2017
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Հանքավանում լրագրողներին ներկայացրեց 2018թ. պետական բյուջեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2515 դիտում
13:54 04-03-2017
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Մոսկվայում հանդիպել է ռուս գործընկերոջը
1135 դիտում
21:21 02-08-2023
ՀՀ ՆԳ նախարարը շնորհավորել և դիպլոմներ է հանձնել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներին
Այս բաժնից
667 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին