211652_close_icon
views-count2566 դիտում article-date 20:13 05-06-2014

Բակո Սահակյանը ԱրՊՀ-ն գերազանցությամբ ավարտած մի խումբ շրջանավարտների արժեքավոր նվերներ է հանձնել

Նախագահ Բակո Սահակյանի նստավայրում հունիսի 5-ին տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած մի խումբ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Նախագահ Սահակյանը շնորհավորել է շրջանավարտներին եւ ավարտական դիպլոմների հետ մեկտեղ հանձնել արժեքավոր նվերներ: Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ մեր հանրապետությանը անհրաժեշտ են համապատասխան գիտելիքներով զինված ու որակյալ մասնագետներ, ովքեր իրենց ունակություններն ու կարողությունները կծառայեցնեն հայրենի երկրի զարգացմանն ու բարգավաճմանը, իրենց քրտնաջան աշխատանքով կնպաստեն տնտեսության տարբեր ոլորտներում առաջընթացի ապահովման գործին: Երկրի ղեկավարը հատուկ երախտագիտություն է հայտնել նաեւ դասախոսներին, ովքեր միաժամանակ կրթում եւ դաստիարակում են մատաղ սերնդին, բնութագրելով մանկավարժի աշխատանքը որպես դժվարին, պատասխանատու եւ պատվարժան առաքելություն:

Նմանատիպ նյութեր