211652_close_icon
views-count620 դիտում article-date 15:53 24-06-2015

Երևանցի դպրոցականները մասնակցել են Սանկտ Պետերբուրգի դպրոցների շրջանավարտների «Ալ առագաստներ» տոնահանդեսին

Սանկտ Պետերբուրգ–Երևան չվերթով մայրաքաղաք է վերադարձել Երևանի քաղաքապետարանի ենթակայության` Ա. Պուշկինի անվան թիվ 8 և թիվ 130 հիմնական դպրոցների 14 աշակերտներից և մանկավարժներից կազմված պատվիրակությունը: Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության 2015-2020թթ. համագործակցության շրջանակներում, նախապես ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 19-23-ը երևանցի դպրոցականների և մանկավաժների պատվիրակությունը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի դպրոցների շրջանավարտների «Ալ առագաստներ» տոնահանդեսին: Այցի ընթացքում աշակերտներն այցելել են Ա. Պուշկինի տուն-թանգարան, Էրմիտաժ, Պետրոպավլովյան ամրոց, ինչպես նաև մշակութային այլ հաստատություններ: Հայտնելով տպավորությունները՝ դպրոցականները նշել են, որ այցն իսկապես լավ հնարավորություն է ընձեռել՝ ծանոթանալու ռուսական մշակույթին, նաև դառնալու հրաշալի կազմակերպված տոնահանդեսի մասնակիցը: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության ներկայացուցիչները վստահեցրել են, որ Երևանի և Սանկտ Պետերբուրգի համագործակցության շրջանակում նմանատիպ փոխայցելությունները կլինեն շարունակական:

Նմանատիպ նյութեր