Վրաստանը և Ուկրաինան պահանջում են հեռացնել Ռուսաստանին ԵԽԽՎ-ից
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որի անդամն է նաև Ռուսաստանի Դաշնությունը՝ 1996 թ-ից, կվերադառնա այսօր նստաշրջանում ռուսական պատվիրակության լիազորությունները վերադարձնելու թեմային:
Հիշեցնենք, որ 2014 թվականի գարնանը, ի պատասխան Ղրիմի անեքսիայի և ՌԴ-ին նրա միանալուն, ԵԽԽՎ-ն զրկեց Ռուսաստանին քվեարկելու, ինչպես նաև ղեկավար մարմինների աշխատանքներին մասնակցելու նրա իրավունքներից:
Չնայած այդ ամենին, ԵԽԽՎ-ում Վրաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները բավարարված չեն և հակված են խնդրի լուծման ավելի կոշտ դիրքորոշման, այն է՝ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի բոլոր լիազորությունները դադարեցնելուն:


