ՈւԵՖԱ-ն կարող է Ռուսաստանին և Անգլիային հեռացնել Եվրո-2016-ից. տեսանյութ
ՈւԵՖԱ-ն զգուշացրել է Ռուսաստանի և Անգլիայի ֆուտբոլային ֆեդերացիաներին, որ նրանց ազգային հավաքականները կարող են հեռացվել Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնությունից, եթե այդ երկրների երկրպագուների անկարգությունները նորից կրկնվեն։
«ՈւԵՖԱ-ն զգուշացրել է երկու երկրներին, որ եթե անկարգությունները շարունակվեն, ապա մենք առանց վարանելու պատժամիջոցներ կկիրառենք, այդ թվում` ընդհուպ երկու երկրների հավաքականների մրցաշարից հեռացնելով:
Կոչ ենք անում երկու երկրների ֆեդերացիաներին դիմել իրենց երկրպագուներին և պահանջել կարգապահ և հարգալից լինել: Մենք մեր հրապարակավ զորակցությունն ենք հայտնում ֆրանսիական իշխանություններին և անվտանգության ուժերին, որոնք այս բարդ իրավիճակում կարողանում են ապահովել մրցաշարի անվտանգությունը», նշված է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ: