Norway Chess-2015. 7-րդ տուրը ամենախաղաղն էր
Նորվերգիայում անցկացվող Norway Chess-2015 սուպերմրցաշարի 7-րդ տուրը չափազանց խաղաղ ստացվեց: Բոլոր հինգ խաղատախտակներում գրանցվեց ոչ-ոքի:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ:
Մյուս պարտիաներն էին.
Նակամուրա – Գրիշչուկ 1/2
Համմեր – Գիրի 1/2
Թոփալով – Կարուանա 1/2
Վաշյե-Լագրավ – Կարլսեն 1/2
7 տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել բուլղարացի Վեսելին Տոպալովը, որն ունի 6 միավոր: Լևոն Արոնյանն ունի 3 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում:
Այսօր կկայանա 8-րդ տուրը: Արոնյանը սև խաղաքարերով կհանդիպի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:


