5964 դիտում
13:16 24-06-2015
Պռոշյանի սպանված գյուղապետի սպանության մասով մեղադրվող Արայիկ Պետրոսյանը, պարզվում է, անմեղ էր
Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Արայիկ Պետրոսյանի մասով քրեական գործի վարույթը կարճվել է: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արայիկ Պետրոսյանի փաստաբան Նորայր Նորիկյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ նախաքննական մարմնից դեռևս որոշումը չի ստացել, հետեւաբար, մինչեւ այդ ձեռնպահ կմնա որեւէ կարծիք արտահայտելուց, իսկ գործի կարճման պատճառը բավարար ապացույցների բացակայությունն է:
Հիշեցնենք, որ Հ. Մուրադյանը սպանվել էր 2013 թվականի ապրիլի 2-ին ,առավոտյան ժամը 9-ի սահմաններում ՝ իր աշխատավայրի՝ գյուղապետարանի վարչական շենքի դիմաց:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ 2013 թվականի ապրիլի 2-ին՝ առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում, Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետ Հ. Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Նմանատիպ նյութեր
2872 դիտում
17:29 02-04-2014
ՀՀ ոստիկանապետն ու գլխավոր դատախազը կհանդիպեն Պռոշյանի սպանված գյուղապետի հարազատներին
2027 դիտում
09:53 07-06-2019
«Մարտի մեկի» գործով սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կալանավորվել է
Այս բաժնից
898 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21250 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1180 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու